Search
Close this search box.

Ձերբակալվածների պահման վայր տեղափոխված Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկայի» որդու մարմնի հայտնաբերվել են կապտուկներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի ոստիկանության Երևան քաղաքի վարչություն տեղեկություն է փոխանցվել, որ խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածերի պահման վայր տեղափոխված Տիգրան Խաչատրյանի մարմնի զննությամբ՝ մեջքին, որովայնին, կրծքավանդակին և բազուկներին հայտնաբերվել են կապտուկներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին է, կապտուկների հայտնաբերման փաստով էլ նյութեր են նախապատրաստվում։