Search
Close this search box.

ԱԻՆ-ը՝ Արագած լեռան վրա մոլորված 20-ամյա քաղաքացու մասին

Հունիսի 12-ին, ժամը 15:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացին (Մ․ Կ․՝ ծնված 2002 թ․) երեք ընկերների հետ բարձրացել է Արագած լեռը, սակայն հեռացել է ընկերներից և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 16։50-ի սահմաններում քաղաքացի Մ․ Կ․-ն հայտնաբերվել է։