Search
Close this search box.

Բա չհասկացա՞ք Արցախն ինչպես ոտներիդ տակից տարան

Որքան սփռված լեզու, այնքան երկիր․ էդ ոնց է ռուսները սա հասկանում են, դուք շարունակում եք գլուխներդ մեխին խփել։ Բա չհասկացա՞ք Արցախն ինչպես ոտներիդ տակից տարան։ Արցախն ընկավ այն ժամանակ, երբ պետական լեզուն հանձնեց, դրանից հետո օտարի զորքը չի ուշանում։

Հիշեք, հպատակին են լեզու և դպրոց պարտադրում, ազգային արժանապատվություն ունեցող էթնոսի տարածքում իր լեզուն մենիշխան է։ Այն երկրներում, որտեղ որևէ լեզու օրենքով հռչակված է որպես պետական ( կամ պաշտոնական), ամեն քաղաքացի պարտավոր է տիրապետել այդ լեզվին՝ ելնելով իր և պետության շահից։

Այլ լեզվի կամ լեզուների տիրապետելը այդ երկրի քաղաքացու իրավունքն է, բայց ո՛չ պարտականությունը։ Դա նաև պետության պարտականություն չէ՝ հարկատուների գումարով դպրոցներ բացել նրանց համար, ովքեր չեն տիրապետում երկրի պետական լեզվին։ Գնացեք մասնավոր կրթվեք, բայց իմացեք, որ պարտավոր եք ճանաչել այն լեզվի գերադասությունը, որտեղ ապրում եք։
Անգամ խորհրդային շրջանում հայերենը պետական լեզվի կարգավիճակ է ունեցել, բացեք 1922, 1936, 1978 թվականների Սահմանադրությունը և կարդացեք։

Լեզվաքաղաքականությունը նախ՝ ինքնապաշտպանություն է, այլ բան է, որ Ժամանակի քաղաքակրթական հոսքերին անհաղորդ լեզուն չի կարող երկար տևել:
Ամենահրեղեն լեզուն էլ չի դիմանա. երբ խոսքի հրապարակները բտես դատարկախոսներով, որոնք շեք են արել քաղաքական, հասարակական բոլոր ինստիտուտները և շուրջօրյա ռեժիմով կախվել հանրության ականջից: Հենց ծանծաղ միտքն է լեզուն անապատացնում:

Եվ ամենազուլումը.երբ լեզուն դատապարտված է սպասարկել սուտն ու կեղծիքը, ինքն էլ է ստվում, որովհետև լեզուն նախ՝ վարքաբանություն է: Լեզուն մտածականի կրիչն է. տես՝ ինչ տեքստերով է ներբեռնվում լեզուն և կիմանաս այդ հանրույթի կամքը, գիտակցությունը, երկրի ուժը:
Մտածելիք է․․․․․․․

Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից