Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել անմիջապես ռուսական դիվատանգիտական շինությունները հետ վերադարձնել

Ռուս-ամերիկյան հարաբերությունները գնալով էլ ավելի են սրվում: Այսօր Ռուսաստանի դաշնության արտգործնախարարությունը կոչ է արել ամերիկյան իշխանություններին անմիջապես իրենց վերադարձնել ռուսական դիվանագիտական շինությունները:

Օրերս ԱՄՆ պետդեպը պահանջել էր փակել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը, ինչպես նաև դադարեցնել Վաշինգտոնում առևտրային ներկայացուցչության ու Նյու Յորքում դրա մասնաճյուղի գործունեությունը: Այդ կառույցներում Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից գույքի առգրավվումը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է որպես վրեժխնդրություն և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում:

«Սա ապօրինի է, անիմաստ խեղկատակություն է». այսպես է տեղի ունեցածը բնութագրել ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Ցանկանում էիք կոտրել կողպեքներն ու դռները: Մենք բարեկիրթ մարդիկ ենք, ինքներս կբացենք, ինչու եք որոշել փչացնել մեր ունեցվածքը»,- Facebօօk-ի իր էջում գրել է Զախարովան:

Ի դեպ՝ ՌԴ ԱԳՆ-ն իր հաղորդագրության մեջ կոչ է արել անմիջապես ռուսական դիվատանգիտական շինությունները հետ վերադարձնել, այլապես երկու երկրների հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կկրի ամերիկյան կողմը: