Search
Close this search box.

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 17:00-ի սահմաններում, Ջանիբեկյան-Շիրազ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: