Search
Close this search box.

Հայտնաբերվել է կորած ուղղաթիռը. ողջ մնացածներ չկան

Իտալիայում հայտնաբերել են հունիսի 9-ին կորած ուղղաթիռի կործանման վայրը: Այս մասին հայտնում է իտալական Rainews24-ը:

Ուղղաթիռում եղել են օդաչուն, Թուրքիայի չորս քաղաքացի և երկու լիբանանցի: Նրանք Լուկի քաղաքից ուղևորվելիս են եղել դեպի Տրևիզո շրջան: Նշվում է, որ թռիչքն իրականացվել է անբարենպաստ եղանակային պայմաններում:

Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ փրկարարները հայտնաբերել են հինգ զոհերի մարմինները: Նշվում է, որ ողջ մնացածներ չկան: