Search
Close this search box.

Նախկին գործարարը 8 տարի բռնաբարել է անչափահաս դստրերին

Ռուս նախկին գործարարը 8 տարի շարունակ բռնաբարել է դստերը, իսկ երբ նա մեծացել է, սկսել է ստիպել կրտսեր քրոջը իր հետ սեռական հարաբերություն ունենալ։ Այս մասին հայտնում է Mash լրատվամիջոցը իր Telegram-ի ալիքում։

Հանցավորի անունը Նիկոլայ Ստիխիլյաս է, Նա 40 տարեկան է, ապրում է Ղրիմում։ Ամեն անգամ նա հարձակվել է դուստրերի վրա, երբ կինը տանը չի եղել։

Առաջին զոհը եղել է 10-ամյա Լենան. հայրը գինով հարբեցրել է երեխային, իսկ հետո բռնաբարել։ Որպեսզի աղջիկը ոչ ոքի չասի, ցուցադրաբար սպանել է իր շանը և սպառնացել, որ հաջորդը մայրն ու փոքր քույրն են լինելու։

16-ը լրանալուն պես՝ Լենան լքել է տունը և մորը պատմել դժոխային կյանքի ութ տարիների մասին։

Կինը հայտարարություն է տվել ոստիկանությանը, հորը ձերբակալել են։ Հարցաքննության ժամանակ հանցագործը պատմել է, որ բռնաբարել է նաև ամենափոքրին՝, երբ կինը աշխատանքի է եղել, ստիպել է օրալ սեքսով զբաղվել։ Նման մանկապղծության համար սպառնում է 20 տարի խիստ ռեժիմ գաղութում: