Search
Close this search box.

Հանցագործները առևանգել են 2 ավտոբուս՝ պատանդ պահելով 38 մարդու

Հայիթիում հանցավոր խմբավորման անդամներն առևանգել են 2 ավտոբուս՝ պատանդելով դրանցում գտնվող 38 մարդկանց: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով երկրի վարորդների ասոցիացիայի ղեկավարին:

Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից դուրս գալիս: Գործակալությունը նշում է, որ Հայիթիի իշխանություններն անցած տարվանից կորցրել են վերահսկողությունը երկրի հարավի հետ մայրաքաղաքը կապող միակ ճանապարհի նկատմամբ: Մոտ 2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է զինված ավազակախմբերի վերահսկողության տակ: Յուրաքանչյուր ավտոբուսում եղել է 19 մարդ՝ 18 ուղևոր և վարորդը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ 2021 թվականին Հայիթիում առևանգվել է ավելի քան 1000 մարդ, իսկ 2022-ի 4 ամիսներին՝ ավելի քան 200: Վերջին առևանգումները տեղի են ունեցել մայրաքաղաքի ծայրամասային շրջանները վերահսկող ավազակախմբերի միջև ընդհարումների ֆոնին, որոնց պատճառով բազմաթիվ մարդիկ լքել են իրենց տները: Անցած շաբաթվանից, երբ դրանք սրվել են, պաշտոնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 20 խաղաղ բնակիչ: