Search
Close this search box.

Բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գառնիկ Մելքումյանը

Քիչ առաջ ԱԱԾ ծառայողների կողմից բերման է ենթարկվել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան » ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանը, ով Արցախյան 44֊օրյա պատերազմի մեկնարկին պես` հենց սեպտեմբերի 27֊ին, կամավորագրվել էր պատերազմ մեկնելու նպատակով։

Մեր հայրենիքը թշնամուն մաս առ մաս հանձնող իշխանությունների կողմից սա հերթական ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Իրավապահներին կոչ ենք անում զերծ մնալ արժանապատիվ քաղաքացիների արդար բողոքի ձայնը լռեցնելու միտումով ձեռնարկվող բռնաճնշումներ իրականացնելուց։

Մենք չենք լռելու…

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն