Search
Close this search box.

«Իրավունք». Լուլուն «քաշեց»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺիշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ էր մնում տապալեր իր իսկ սեփական նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստը: Ազգային ժողովում երեկ պատգամավորի «կրիզիս» էր: Քվորում մի կերպ էին ապահովում, իսկ քվեարկությունները դարձավ իսկական պատուհաս:

Ստիպված եղան 20 րոպե ընդմիջում հայտարարել, որ անհրաժեշտ քանակի պատգամավոր «հայթայթեն» ու օրենսդրական նախագծերի քվեարկությունները «սղացնեն»: Իսկ 20 րոպեն ԱԺ նիստերի դահլիճում վերածվեց իսկական դասամիջոցի, պարապությունից զրույցի էին բռնվել, ասում, խոսում, ուրախանում էին, մինչեւ կժամաներ, օրինակ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Դահլիճում հեւիհեւ հայտնված Լուլուն շտապեց մեղայականով արդարանալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մոտ: Իսկ մինչ այդ եւս մի քանի պատգամավոր հայտնվեցին դահլիճում: Արդյունքում քվեարկությունը տեղի ունեցավ, ՔՊ-ականներն էլ, խորը շունչ քաշելով, մեծ մասամբ էլի լքեցին դահլիճը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում