Search
Close this search box.

Դատարանը մերժեց Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի

Վարչական դատարանը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան, Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Շուշան Ստեփանյանից։ «Հայցը մերժված լինելու մասին տեղեկացել եմ դատարանի աշխատակազմից:Վճիռը դեռևս չենք ստացել, հետևաբար այս պահին չեմ կարող նշել բողոքարկելու ենք, թե` ոչ»,- նշեց փաստաբանը։

Օնիկ Գասպարյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված Հանրապետության Նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ։