Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Երևանում. մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերվել է մարդու գանգ

Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։ Դեպքի մասին ահազանգել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։