Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Իրանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 13 զոհ, 50 վիրավոր

Իրանի կենտրոնում մարդատար գնացքը դուրս է եկել գծերից, հայտնում է ISNA-ն։

Նախնական տվյալներով՝ վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 50-ը վիրավոր է։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Գնացքում եղել է ավելի քան 430 ուղևոր: Դեպքի վայրում են փրկարարական ու բժշկական բրիգադներ։