Search
Close this search box.

Իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրության․ պլաններ են գծում

ArmLife.am-ի տեղեկություններով` իշխանություններն արդեն այս տարվա աշնանը կարող են կազմակերպել նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նոր ընտրությունների միջոցով իշխանությունը կարող է փորձել ոչ միայն հանգուցալուծել երկրում առկա քաղաքական ճգնաժամը, այլ նաև ազատվել իր համար ոչ ցանկալի խորհրդարանական ընդդիմությունից:

Վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրակեղծարարության առավել կատարելագործված տեխնոլոգիաների ներդրամամբ իշխանությունը կարող է փորձ անել հասնել իր համար ցանկալի ուժերի հաղթանակին, որոնք կարող են կատարել կառավարվող ընդդիմության դերը:

Խոսքը «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», «Լուսավոր Հայաստան» և նման կարգի այլ կուսակցությունների մասին է, որոնք այսօր էլ ֆորմալ իմաստով մաս չկազմելով Փաշինյանի իշխանությանը՝ աջակցում են այդ իշխանությանը, ընդդիմության դեմ բացահայտ և թաքնված քարոզչություն իրականացնելով:

ArmLife.am