Search
Close this search box.

Բյուրեղավանում ավարտական միջոցառմանը թունավորված քաղաքացիների մասին

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ում հոսպիտալացված պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։ Միջոցառման մասնակիցներից ևս մեկը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։

«2022 թվականի հունիսի 7-ի ժամը 15։30-ի դրությամբ հոսպիտալացված է 15 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։

Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, աշխատանքները շարունակվում են»,- ասված է գրառման մեջ։