Search
Close this search box.

Պաշտպանության նախարարը՝ մինչ օրս ԳՇ պետ չունենալու մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը նոր պետ կունենա միայն ՊՆ–ում նախատեսված կառուցվածքային փոփոխություններից հետո։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքերով՝ ունենալու ենք նոր մոդել, որով ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Բացի այդ՝ Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ «Գնում, սպասարկում, ապահովում` այդ ամենով պիտի զբաղվեն ՊՆ այլ վարչություններ»,– նշել է Պապիկյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ ՊՆ-ում կառուցվածքային փոփոխությունների նոր օրենսդրական փաթեթը շրջանառվել է կառավարությունում երկար ու առաջիկայում կներկայացվի ԱԺ։