Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանին որոշակի լարվածություն կա. Սուրեն Պապիկյան

Սահմանին որոշակի լարվածություն կա, բայց լինում է նաև կեղծ տեղեկատվություն հարևանների կողմից, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-երը խախտել են հրադադարի ռեժիմը։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը։

«Որպես կանոն ՀՀ ԶՈՒ հակառակորդի գործողություններն են կանխում։ Այսինքն, եթե կա փոխհրաձգություն, ապա դա մեր նախաձեռնությամբ չէ»,-նշեց Պապիկյանը։ Հակառակորդի կուտակումների, պատերազմի վտանգների մասին Պապիկյան դժվարացավ գնահատականներ տալ։ «Ամեն դեպքում ՀՀ ԶՈՒ պետք է պատրաստ լինեն ապահովելու մեր սահմանների ապահովությունը։ Այս պահին մեր համար այդպիսի վտանգներ տեսանելի չեն»,-նշեց Պապիկյանը։

Նա նշեց նաև, որ մեր զորքերի մարտական ոգին բավականին բարձր է։ «Սրանում մի անելիք ունենք, ամուր պահել բանակի թիկունքը։ Բանակն ակնկալում է բարոյական աջակցություն»,-նշեց նախարարը։ Հերթական զորակոչի հետ կապված Պապիկյանը հայտնեց, որ այս փուլում զորակոչիկների զգալի մասը աշնանից ուսումնական գումարտակներում կանցնեն ծառայության, և այն ավարտելուց հետո միայն կտեղափովեն զորամասեր։