Search
Close this search box.

«Իրավունք». Լուլուն վերադարձրեց «գողոնը»

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, թեպետ չկայացավ, բայց մի դրական արդյունք ունեցավ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին վերադարձվեց իր սեղանի Արցախի դրոշը, որը նիստերից մեկի ժամանակ «թռցրել էր» ԱԺ ՔՊ- ական պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիսավոր կերպով դրոշը հետ վերադարձրեց Ա. Գեւորգյանին»: