Search
Close this search box.

Այս օրերին շատ է խոսվում Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու մասին. Իշխան Սաղաթելյան

Այս օրերին շատ է խոսվում Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու մասին: Այս վրանները ինքնանպատակ չենք տեղադրել և այս հրապարակից հանելու որոշում չկա: Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:

«Մենք տեղադրել ենք վրանները և 24-ժամյա ռեժիմով կազմակերպել մեր պայքարը: Այս պահին գտնում ենք, որ այս ձևն է արդյունավետ, հետևաբար վրանները հանելու որոշում չկա: Երբ գտնենք մարտավարությունը փոխելու անհրաժեշտություն կա՝ դա կանենք, բայց այս պահին շարունակում ենք մեր պայքարը նույն կերպ»,- ասաց նա:

Անդրադառնալով «Դիմադրություն» շարժման դադար վերցնելու մասին տարածվող լուրերին, ԱԺ փոխնախագահն ասաց, որ իրենց հայտարարություններից չեն շեղվելու:

«Ով ուզում է դադար վերցնել, թող վերցնի: Դադար վերցնելը նշանակում է գնալ տուն ու թշնամուն սպասել մեր տան բակում: Այս շարժումը նահանջ չունի: Այս շարժման նահանջը հայ ժողովրդի նահանջն է և հայ պետականության կորուստը: Մենք քննարկում ենք միայն, թե ինչպիսի մարտավարություն ընտրենք, որպեսզի պայքարի ծավալները մեծանան»,- ասաց նա: