Search
Close this search box.

Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում եռյակ՝ 3 տղա է լույս աշխարհ եկել

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունիսի 1-5-ը ծնվել է 34 երեխա, նրանցից 21-ը տղա է, 13-ը՝ աղջիկ։

Հունիսի 4-ին Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում եռյակ՝ 3 տղա է լույս աշխարհ եկել։

Նախորդ՝ մայիս ամսին, մարզում ծնունդների թիվը կազմել է 189, ծնվել է 111 տղա, 78 աղջիկ, նրանցից 4-ը զույգ է։