Search
Close this search box.

Գեներալ է սպանվել

Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ սպանվել է ռուս  գեներալ-մայոր Ռոման Կուտուզովը։ Այս մասին կիրակի օրը՝ հունիսի 5-ին, իր Telegram-ում հայտնել է ռազմական թղթակից Ալեքսանդր Սլադկովը։

«Դու հեռացար զինվորի պես, մարտիկի պես։ Սա ոչ բոլորին է տրված»,- նշել է լրագրողը։

Իր հերթին, Military Informant Telegram ալիքը պարզաբանել է, որ Կուտուզովը զոհվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Պոպասնյանսկի շրջանի Նիկոլաևկա գյուղի մոտ մարտական ​​առաջադրանք կատարելիս։

Նշվում է, որ ծառայության ընթացքում Կուտուզովը պարգեւատրվել է Արիության, «Մարտական ​​վաստակի համար», Պատվո շքանշաններով, ինչպես նաեւ «Արիության համար» մեդալով։