Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Ահաբեկչություն՝ Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում․ զոհերի թիվը հասնում է 50-ի

Նիգերիայում ահաբեկչություն է տեղի ունեցել Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում, որի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օվո Օնդո նահանգի Սուրբ Ֆրանցիսկոս կաթոլիկ եկեղեցում պայթյունն իրականացրել են ահաբեկիչները՝ զինյալները ռումբ են պայթեցրել, ինչպես նաև կրակ են բացել տարածքում գտնվող մարդկանց ուղությամբ։

Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 50 մարդ։

Հարձակումն իրականացվել է ջիհադիստ ահաբեկիչների կողմից։ Տեղի կրոնական առաջնորդները հորդորել են ծխականներին ավելի շատ հոգ տանել իրենց անվտանգության մասին և երկրպագել Աստծուն իրենց ընտանիքների հետ միասին։