Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գինու փառատոնին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց Երևանում կազմակերպված Գինու փառատոնին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը շրջեց տաղավարներով, հետաքրքրվեց հայկական արտադրության գինիներով։

Շրջայցի ընթացքում քաղաքացիները մոտենում էին Նիկոլ Փաշինյանին, ողջունում, զրուցում նրա հետ և լուսանկարվում։

Հունիսի 3-5-ը Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում անցկացվում է ավանդական դարձած Գինու փառատոնը։