Search
Close this search box.

Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը. Արցախի պետնախարար

Կարծում եմ, որ Ռուսաստանում արդեն գիտակցում են Ադրբեջանի հակառուսական էությունը եւ անհուսալի «գործընկեր» լինելը, ինչը քանիցս ապացուցվել է, իսկ դրա վերջին դրսեւորումը դարձավ «ՌԻԱ Նովոստի»-ի արգելափակումը Ադրբեջանի տարածքում՝ ինձ հետ հարցազրույց հրապարակելու պատճառով։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Հետաքրքիր է, երբ ադրբեջանական իշխանությունները.

▪ իրենց բոլոր մեդիա-ռեսուրսներով տարածում են ատելություն ոչ միայն հայերի, այլեւ ռուս ժողովրդի դեմ,

▪ պարբերաբար խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ սպանելով քաղաքացիական անձանց Արցախում, ռուս խաղաղապահների աչքի առաջ,

▪ շրջանցելով ռուս խաղաղապահներին՝ նրանք զավթում են Փառուխ բնակավայրը եւ Քարագլխի բարձունքը, որը գտնվում է նրանց պատասխանատվության գոտում, իսկ դեկտեմբերին նաեւ Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը,

▪ ոչնչացնում են իրենց օկուպացիայի տակ հայտնված ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլեւ միաժամանակ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանները, որոնք համարվում են ինչպես հայկական, այնպես էլ ռուսական արժեքներ,

▪ աջակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Նրանք կարծում են, թե իմ հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին (@rian_ru) ընդամենը քայլ էր, որ ճշմարտության ու արդարության պլատֆո՞րմ էր տալիս, եւ ոչ թե ինչ-որ փաստաթղթերի ու պայմանավորվածությունների խախտում էր, որոնք հենց իրենք են խախտում վերոնշյալ եւ այլ ագրեսիվ գործողություններով ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլեւ Ռուսաստանի դեմ»,- գրել է Արտակ Բեգլարյանը։