Search
Close this search box.

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Փաշինյանը հայտնել է, որ ընտանիքի անդամներից կինը՝ Աննա Հակոբյանը «Մեր տպարանը» ՍՊԸ տնօրենն է, որդու՝ Աշոտ Փաշինյանի վերաբերյալ մասում աշխատանք նշված չէ, հետևաբար չի աշխատում, երկու դուստրերն անչափահաս են, իսկ ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը Մարքեթինգային հաբի ղեկավար է «Դիջիթեյն» ՍՊԸ–ում։

Նիկոլ Փաշինյանը շարժական ու անշարժ գույք չունի, բնակության վայրը՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ։

Որպես բանկային ավանդ Փաշինյանը 2021–ի սկզբին նշել է 2 մլն 550 հզր դրամ, իսկ տարվա ավարտին՝ 3 մլն 15 հզր դրամ։ Ըստ հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող նվեր չի ստացել, բանկային հաշիվներին հայտարարագրել է 1 մլն դրամ տարվա սկզբին, որը տարվա ավարտին զրոյացված է, 3,84 դոլար, ինչպես նաև 27 հզր դրամ։ Կանխիկ հայտարարագրել է 1800 դոլար և 790 հզր դրամ։

Որպես աշխատավարձ նշել է 11 մլն 931 հզր դրամ, վարկային գծով փոխառություն ունի 1 մլն 259 հզր դրամ։

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների հայտարարգրերը դեռ հրապարակված չեն։