Search
Close this search box.

Ահա թե ինչու են վախեցած Ադրբեջանում

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ՌԻԱ Նովոստի ռուսական պետական լրատվամիջոցի կայքն արգելափակելուն։
Նշենք, որ նախօրեին Բեգլարյանը հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին, որի ընթացքում բազմաթիվ այլ շեշտադրումներից բացի նշել էր նաև, որ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում անհրաժեշտություն է անվտանգության տեսանկյունից, և որ նրանք Արցախում պետք է անորոշ ժամանակով մնան։

Հարցազրույցը հրապարակվելուց հետո Ադրբեջանի իշխանությունը ռուսական լրատվամիջոցին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները «նույնությամբ կրկնելու» մեջ և արգելափակել այն Ադրբեջանի տարածքում։

«Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները վախենում ճշմարտությունից, քանի որ այս հարցազրույցում ես ներկայացրել եմ ադրբեջանական հանցագործություններն ու ագրեսիվ գործողությունները ոչ միայն հայերի, այլև Ռուսաստանի դեմ, ինչպես նաև Արցախի ներկայի ու ապագայի հետ կապված իրողությունները, մեր հստակ դիրքորոշումները՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի ու քարոզչական ձևակերպումների»,–նշել է Բեգլարյանը։

Նա շեշտել է, որ այսօր ադրբեջանական մամուլը լի է ոչ միայն իր դեմ անձնական հաշվեհարդարի, այլև հակառուսական կոչերով։