Search
Close this search box.

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներըշարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայիառաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժության երկումոտեցմամբ` 167 կգ և 171 կգ, դարձավ առաջատար և նվաճեց այս վարժության ոսկե մեդալը: Հրում վարժությունում Հովհաննիսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 203 կգ և 206 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդն արժանացավ արծաթե մեդալի:

Երկամարտի 377 կգ քաշով Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ մասնակցող Արա Աղանյանը պոկում վարժությունումունեցավ հաջող երեք մոտեցում (160 կգ, 165 կգ, 170 կգ) և երկրորդը լինելով նվաճեց արծաթեմեդալ: Հրում վարժությունում Արա Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ և 205 կգ: Երկամարտի 375 կգ արդյունքով Աղանյանը Եվրոպայի առաջնությանում երկրորդն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճելՌաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթեմեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել: