Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմությունը պատերազմ չի ուզում, բայց հարգանք է պահանջում հայկական պետության նկատմամբ. Յուրի Խաչատուրով

Մեր թիմը հիմա էլ պատերազմ չի ուզում, բայց հարգանք է պահանջում հայկական պետության նկատմամբ։ Այս մասին հունիսի 3-ին Երեւանի կենտրոնում Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքին հայտարարեց գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Նա քննադատեց նախարարների դիրքորոշումը, որոնք խուսափում են «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու» ձեւակերպումից։ «Ես հասկանում եմ, որ նրանք չեն կարող այնպես անել, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չլինի։ Բայց թող գոնե ասեն, որ չեն ուզում»,- ասաց Խաչատուրովը։