Search
Close this search box.

ՔՊ-ն չորս ժամ ժամանակ ունի խելքի գալու և նիստին մասնակցելու համար․ Իշխան Սաղաթելյան

Քիչ առաջ տեղի ունեցավ ԱԺ-ի՝ մեր պահանջով հրավիրված արտահերթ նիստը։ Ինչպես ենթադրվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց նիստը՝ չմասնակցելով դրան։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մեկ շաբաթ առաջ ձևակերպել էինք այն մինիմալ պահանջները, որոնք անհրաժեշտ են, որ Արցախը լինի հայկական, Հայաստանը լինի անվտանգ և ունենանք պետականություն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Մեր պատգամավորները ԱԺ-ում են, դեռ 4 ժամ նիստը բաց է լինելու և 4 ժամ հնարավորություն կա, որ իրենք խելքի գան ու գան Խորհրդարան»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ Խորհրդարանում գտնվող ընդդիմադիր պատգամավորները գալիս են Ֆրանսիայի հրապարակ։