Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանը հաղթել է. դատարանը պարտադրել է Երեւանի քաղաքապետարանին օրինականացնել նրա շինությունը

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի կռուցած տունն օրինականացնելու խնդրին:

Հարցին, թե չե՞ք ցանկանում անօրինական տունն օրինականացնել, քաղաքապետը պատասխանեց. «Ցանկանալ-չցանկանալով չի, կա ՀՀ օրենսդրություն, կառավարության որոշում ու առաջնորդվում ենք դրանցով: Եթե համապատասխանում է, անկախ անձից՝ օրինականացնում ենք»:

Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Ալեքսանյանը դատի է տվել քաղաքապետարանին, Սարգսյանն արձագանքեց. «Մի դեպք գիտեմ, որ քաղաքապետարանը դատը պարտվել է, դատարանը պարտադրել է, որպեսզի քաղաքապետարանը օրինականացնի: Դա համայնքային հողի վրա կառուցված շինություն էր, պատկանում էր Սամվել Ալեքսանյանին: Մենք դատարանի բոլոր ատյաններով անցել ենք ու պարտվել ենք»: