Search
Close this search box.

Օպերատիվ տեղեկություն․ Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Ինչպես միշտ, օպերատիվ տեղեկություններ եմ ստանում Հայաստանի ամենաազդեցիկ և նույնքան հզոր Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ (լիազորությունները վիճարկվում են դատական կարգով), արտախորհրդարանական ուժերի ծագող աստղ Հայրապետյան Միքայելի (այսուհետ՝ լեգենդար) վերաբերյալ:

Ուրեմն, պարզվում է, որ շուրջ մեկ ամիս է, ինչ լեգենդարը չի կարողանում Հակակոռուպցիոն կոմիտեին հաշվետվություն ներկայացնել: Այլ կերպ ասած, լեգենդարը խճճվել է և շատ որոշակի հարցերին պատասխանել չի կարողանում: Հաշվետվություն ներկայացնելու համար սահմանված ժամկետն էր՝ 2022թ մայիսի 31-ը: Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով լեգենդարի և նմանօրինակների՝ կոռուպցիոն հարցերում խճճվածությունը, հաշվետվություն ներկայացնելու ժամկետը երկարացրել է:
Կրկին օպերատիվ տեղեկությունների համաձայն, լեգենդարը հաշվետվություն ներկայացնելու փոխարեն պատրաստվում է Հակակոռուպցիոն կոմիտեին հիվանդության վերաբերյալ տեղեկանք ներկայացնել: Այդ իսկ պատճառով, վերջինս բոլոր ծանոթներին տեղեկացնում է, որ վատառողջ է:

Ինչո՞վ կավարտվի լեգենդար պահպանողականի և Հակակոռուպցիոն կոմիտեի իրավական հակամարտությունը: Դրանից պարզ կդառնա, թե ինչպիսին է հայաստանյան կոռուպցիան:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան