Search
Close this search box.

Ուկրաինական բանակը մեծ կորուստներ է կրել

Աճող ապացույցների թիվը ցույց է տալիս, որ ուկրաինական բանակը մեծ կորուստներ է կրել Դոնբասում: Այս մասին հայտնում է բրիտանական The Gurdian թերթը։

Նշվում է, որ Ռուսաստանը լուրջ հաջողությունների է հասել Դոնբասում։ Ռուս զինվորականների մարտավարությունը, որը որոշեց ճակատամարտի ընթացքը, ուկրաինացիներին նույնպես կանգնեցրեց «դաժան երկընտրանքի» առաջ՝ դիրքերը պահել արագ աճող կորուստների ֆոնին, թե՞ նահանջել, գրում է թերթը։

Աճող բազմաթիվ ապացույցները ցույց են տալիս, որ «Ուկրաինան արևելքում վերջին մարտերի ընթացքում մեծ կորուստներ է կրել, հիմնականում արկերի բեկորներից, և կան տեղեկություններ սարքավորումների և մատակարարումների հետ կապված խնդիրների մասին», – նշում է հոդվածի հեղինակը։

Ինչպես իր հերթին նշել է Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտից Մայքլ Քլարկը, Ռուսական բանակի գործողությունները գնալով ավելի հետևողական և «ռազմավարապես իմաստուն» են թվում։