Search
Close this search box.

Արբանյակն օգտագործվելու է նաև սահմանազատման գործընթացում․ Արմեն Գրիգորյան

«Սահմանազատման հանձնաժողովը քննարկելու է սահմանին և սահմանի անվտանգությանը վերաբերող հարցեր: Հայաստանը նախկինում էլ առաջարկել է Ադրբեջանին հայելային եղանակով հետ քաշել զորքերը սահմանից, որպեսզի անվտանգության միջավայրը հանգիստ լինի»,- այդ մասին ասում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Civilnet.am-ի հետ զրույցում: Նրա խոսքով՝ սահմանազատման գործընթացը և Արցախի հետ Հայաստանի կապը կարգավորվում են տարբեր մեխանիզմներով:

Գրիգորյանը, հակադարձելով արբանյակի թույլ կարողությունների մասին պնդումներին, նշել է, որ սրանք կեղծ փաստեր են, իսկ իրականության մեջ այս սպուտնիկը ունի միջինից ավելի կարողություններ, նույնիսկ կարողություններ, որ բացառապես այս սպուտնիկը ունի:

«Արբանյակն օգտագործվելու է նաև սահմանազատման գործընթացում․ ժամանակի ընթացքում կատարած լուսանկարներում փոփոխությունները կարողանում է արձանագրել»,- ասել է նա: