Search
Close this search box.

Ինչքան քարտեզ ունենք, դնելու ենք սեղանին․ ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ Ադրբեջանի հետ բանակցելու մասին

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ սահմանազատման գործընթացում սեղանին դրվելու են բոլոր քարտեզները։ «Դուք տեղյակ եք՝ ստեղծվել է հանձնաժողով, այդ հանձնաժողովն իր առաջին աշխատանքը կատարել է։ Թող աշխատի, տեսնենք ինչ կլինի»,- ասաց նա։ Հարցին, թե որ թվականի քարտեզներն են հիմք ընդունվելու, Հակոբյանը պատասխանեց․ «Տարբեր քարտեզներ, ինչքան քարտեզ ունենք, դնելու ենք սեղանին»։

Հարցին, թե որ դարից սկսած, ասաց, որ ինքը նման հարցերով չի զբաղվում, զբաղվում է ֆինանսական հարցերով։ Հարցին, թե որքա՞ն փող են տվել ԱԱԾ–ին, Հակոբյանն ասաց․«Ինչքան որ պետք է»։