Search
Close this search box.

Մակրոնն աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապերի հաստատմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղության համաձայնագրի բանակցություններին և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Այս մասին ասված է Մակրոնի շնորհավորական նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ, գրում է minval.az-ը։

«Վստահ եղեք, որ ես սատարում եմ վերջին ամիսներին ի հայտ եկած դրական դինամիկան և ձեռք բերված արդյունքները թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Մակրոնը։