Search
Close this search box.

ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները.Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կներդրվի համընդհանուր հայտարարագրման համակարգ, Ազգային ժողովում բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականին՝ 2023 թվականի եկամուտների համար։ Դա շատ կարևոր տնտեսական, քաղաքական և քաղաքակրթական նշանակություն ունի։ Ուզում եմ ընդգծել, որ այս տարվանից ուժի մեջ մտավ գույքահարկի նոր համակարգը, որը լրջորեն ուժեղացնելու է նախ տեղական ինքնակառավարման մարմինները, որովհետև նրանց հարկային եկամուտներն են ավելանալու։ Մյուս կողմից էլ քաղաքակրթական նշանակություն նույնպես ունենալու է այս օրենքը։ Մեր կյանքում տնտեսական հաշվարկն ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնելու, որն իր հերթին բերելու է քաղաքակրթական հետևանքների»,- հավելեց նա։