Search
Close this search box.

Ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան՝ Տիգրան Խաչատրյանը

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին:

Չի հաջողվել պարզել, սակայն, թե ի՞նչ հիմքով է Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել:

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետի որդին ևս այս օրերին ակտիվ կերպով մասնակցում էր ընդդիմության կազմակերպած ակցիաներին և հանրահավաքներին: