Search
Close this search box.

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, Փաշինյան Նիկոլը երկու ուշագրավ միտք հնչեցրեց

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, Փաշինյան Նիկոլը երկու ուշագրավ միտք հնչեցրեց:
1. Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր:

2. Ի՞նչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղո՞վ ա անցնում:
Սա էր 2021թ-ին, մայիսի 28-ի առիթով Փաշինյան Նիկոլի ուղերձը:

Իսկ գիտե՞ք, թե ինչու էր վերջինս այդօրինակ մտքեր արտահայտում: Որովհետև նրան զսպող ուժ երբևէ չի եղել: Չի եղել «հեղափոխության» օրերին, «ընտրվելու» օրերին, 2018թ մայիսի 28-ին կալինկա-մալինկա երգելուց, վերելակային հանդիպումներից հետո, երկրորդ անգամ ընտրվելուց, կորոնավիրուսային արկածախնդրության ընթացքում, Վորոնեժի սիգարետների պատմությունից հետո, 2020թ նոյեմբերի 9-ին (10-ին), Սև լճի և Կութի ժամանակ, երրորդ անգամ ընտրվելուց, հղի կնոջ վրաերթից հետո: Նրան չեն զսպել չագուճի, գելխեղդի, Հիսուսի, ընձառյուծի, «ստալիչնի» աղցանի, խոզի բդի, բլինչիկների մասին մտքեր արտահայտելուց:
Ի դեպ, նրան այժմ էլ զսպող ուժ չկա:

Իսկ գիտե՞ք, թե ինչու Փաշինյան Նիկոլին զսպող ուժ չկա: Որովհետև, վերջինիս անձը բոլոր զսպող ուժերին ձեռնտու է: Նրանք բոլորը (այդ թվում Փաշինյան Նիկոլը) նույն նավակում են գտնվում: Նավակն էլ՝ մեկ սեփականատեր ունի:
Հետևենք նավակի սեփականատիրոջ գործողություններին:
Իրավապաշտպան Կարեն Հեքւմյան