Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կրասնի Լիման քաղաքի նկատմամբ վերահսկողության հաստատման մասին:

Բացի այդ, ռուսական կործանիչները խոցել են ուկրաինական երկու գրոհային Սու-25 ինքնաթիռ Խերսոնի շրջանի Զագրադովկայի և Խարկովի մարզի Բարվենկովոյի մոտակայքում։

ՀՕՊ համակարգերը խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի Մի-8 ուղղաթիռը և 18 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 1 Բայրաքթար։

Բարձր ճշգրտության հրթիռները խոցել են Բախմուտում Ուկրաինայի ԶՈւ 30-րդ մեխանիզացված բրիգադի կառավարման կետը և Սոլեդարում՝ տարածքային պաշտպանության բրիգադի վերահսկողական կետը։