Search
Close this search box.

Մենք պետք է էլ ավելի հզորանանք և հարկ եղած դեպքում թշնամուն ուժով քշենք մեր հողից․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին Կովսականի (Զանգիլան) շրջան է այցելել ու իր ելույթում բարձրացրել է աշխարհում ուժի գործոնի և Ադրբեջանի հզորության մեծացման անհրաժեշտությունը։

«Այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը։ Ես այս մասին խոսել եմ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները մամուլում են։ Ես ասացի, որ միջազգային իրավունքը չի գործում։ Ես ասացի, որ մենք ինքներս մեզ չպետք է խաբենք, մենք պետք է էլ ավելի հզորանանք, ուժ հավաքենք և հարկ եղած դեպքում թշնամուն ուժով քշենք մեր հողից։ Ես դա ասացի և արեցի դա»,- ասել է Ալիևը։

Ընդգծելով, որ ուժի գործոնը կշարունակի գերիշխել աշխարհում, Իլհամ Ալիևն ասել է.

«Վերջին պատմությունը դա է ցույց տալիս։ Ուստի մենք պետք է շարունակենք ուժեղ լինել։ Այսօր մեր տնտեսական ցուցանիշները շատ դրական են։ Կարող եմ ասել, որ այս տարի Ադրբեջանն աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկն է։ Մենք նաև ուժեղացնում ենք մեր ռազմական ուժը. Պատերազմից հետո ստեղծվեցին նոր զինված կազմավորումներ, գնվեց նոր տեխնիկա, և մենք կշարունակենք դա անել։ Որովհետև եթե մենք ուժեղ չլինենք, չենք կարողանա ապրել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ցանկանում ենք, որ ապագայում ոչ ոք չխառնվի մեր գործերին. դա ավելորդ է։ Մենք այնպիսի հրաշալի պետություն ենք կառուցել, որին այսօր շատերը կարող են նախանձել։ Թող մեզ ոչ ոք չսովորեցնի, խորհուրդ չտա և չի ստանա։ Դա ավելորդ է»: