Search
Close this search box.

Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել․ ում է նա ծանր վիրավորանք հասցրել

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։

Պետրոսյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։

Մայիսի 26-ին գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Նախկին պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Դատական նիստի օր դեռ չի նշանակվել։