Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը կբարձրանա .առանձին հատվածներում սակայն կարկուտ կլինի

Երևան քաղաքում՝ մայիսի 27-ի ցերեկը, 28-30-ին, 31-ի գիշերը, հունիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայիսի 31-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` մայիսի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի, 30-31-ի, հունիսի 01-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 01-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: