Search
Close this search box.

Իրական պատճառը պարզ է․ Ինչու չկար Սամվել Բաբայանի կուսակցության ստորագրությունը․ մի հանդիպման մանրամասներ

ՍամվելԲաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության ստեղծման ակունքներում կանգնած ակտիվիստ Մարատ Ստեփանյանը օրերս արցախցիներին կոչով էր դիմել՝ հավաքվել ու Սամվել Բաբաբայանից բացատրություն պահանջել, թե ինչու վերջինիս ղեկավարած կուսակցությունը, որը ներկայացված է Արցախի ԱԺ-ում, խորհրդարանական մյուս ուժերի հետ չէր ստորագրել այն հայտարարության տակ, որը կոշտ դատապարտում էր Փաշինյանի Բրյուսելում ստորագրած փաստաթուղթը։ Պարզվում է Բաբայանի կուսակցության խորհրդարանում հայտնված խմբակցությունը հանդիպում է կազմակերպել ու պարզաբանում է տվել, թե ինչու չեն ստորագրել դատապարտող այդ հայտարարության տակ։

Պարզաբանումը սակայն չի բավարարել մասնավորապես Բաբայանի կուսակցության համախոհներին, ընդհակառակը, ստացվում է, որ Սամվել Բաբայանը այս դժվարին պահին պառակտում է Արցախը։ Ահա թե ինր տպավորություն է ստացել հանդիպումից հետո կուսակցության ակունքներում կանգնած, նաև իր ընտրությամբ կուսակցությանը խորհրդարան բերած Մարատ Ստեփանյանը, ով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

«Ինչպես տեղեկացրել էի կայացել է մեր և «Միասնական հայրենիք» խմբակցության հետ հանդիպումը , որտեղ նրանց կողմից պարզաբանվել է ԱԺ-ի կողմից հայտարարությանը չմասնակցելու պատճառը , նրանք փորձում էին մեզ վստահեցնել, որ հաջորդ օրը սեփական հայտարարությամբ հանդես գալը տեխնիկական բնույթ էր կրում ու ամենակարևորը, որ իրենց հայտարարությունը իր բովանդակությամբ տարբերվում էր, բայց իրականում մեր դժգոհությունը պայմանավորված չէր տեքստերի որակի հետ, այլ այս ճակատագրական պահին համախմբվածության բացակայության հետ։ Ուստի մենք մնում ենք մեր կարծիքին, քանի որ մեզ համար իրական պատճառը գրեթե պարզ էր ի սկզբանե։

Հարգելի՛ հայրենակիցներ առաջիկայում էլ հետևողական ենք լինելու ու ցանկացած հայտարարություն արժանանալու է համապատասխան գնահատանքի, իսկ եթե ոմանց համար անակընկալ է իմ և ընկերներիս ակտիվությունը քաղաքական դաշտում, ուզում եմ վստահեցնել, որ դա բացառապես պայմանավորված է հայրենիք ունենալու կամ չունենալու փաստի հետ» ։

Մարատ Ստեփանյան