Search
Close this search box.

Լրտեսական ինչ ծրագիր է օգտագործվել Հայաստանում և ձայնագրել հեռախոսազանգեր․ ինչպես զգուշանալ

Գոյություն ունի միջազգային շուկա, որտեղ հաքերային կազմակերպությունները չարամիտ ծրագրեր են վաճառում պետական ​​կառույցներին, որոնք կարող են վարակել համակարգիչներն ու հեռախոսները:

Շատ հաճախ դրանք օգտագործվում են ընդդիմադիրների եւ լրագրողների դեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «2021 թվականի դեկտեմբերին առաջին անգամ արձանագրվեց, որ նման ծրագրաշարերից մեկը՝ Predator-ը, օգտագործվել է Հայաստանում։ Meta-ն եւ Citizenlab-ը պարզել են, որ այն օգտագործվել է Հայաստանում։

Դրանով վարակված հեռախոսը լիովին կառավարվում է, հնարավոր է դառնում հեռախոսազանգեր ձայնագրել, հաղորդագրություններին հետեւել եւ այլն։ Հաղորդագրության հիման վրա ծրագրային ապահովումն օգտագործվել է ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական ոլորտում։ Խոսքը կարող է լինել լրագրողների ու խմբագիրների մասին։ Հաքերները գնել են ծրագրային ապահովումը «սեւ շուկայում», որտեղ դրանք հարյուր հազարավոր դոլարներ արժեն։ Google-ը բացահայտել է, որ Chrome-ում երկու զրոյական խոցելիություններ են օգտագործվել հայկական թիրախները վարակելու համար։

Google-ը փակում է խոցելի կետերը, բայց եթե հեռախոսը չթարմացվի, լրտեսական ծրագրերը կշարունակեն գործել: Սխեման աշխատում է այնպես, որ գնում են մեդիայի անվանումը, բայց այլ տիրույթով, եւ երբ հղումը սեղմվում է, հեռախոսը դառնում է կառավարվող։

Հիշեցնեմ, որ մայիսի 16-ին փորձեր եղան արգելափակել Telegram-ը եւ Signal-ը՝ սոցիալական ցանցեր, որոնք փորձում են չհամագործակցել իրավապահների հետ։ Ընդհանրապես, պետության կողմից վերահսկողությունը կավելանա՝ սկսած վարակումից, վերջացրած նպատակային արգելափակումով։ Եթե ​​սովորական քաղաքացի ես, ուրեմն պետք է անընդհատ թարմացնես հեռախոսիդ ծրագրերը, չսեղմես պատահական հղումների վրա, լավ մտածես որոշակի ծրագրեր ներբեռնելուց առաջ։ Եթե ​​խոսքը լրագրողների կամ քաղաքական գործիչների մասին է, ապա սա ավելի լուրջ միջոցներ է պահանջում։ Օրինակ, պետք է օգտագործել միայն որոշակի հեռախոսներ»,-ասաց փորձագետը։