Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հեռվում Արարատն է, իսկ Երևանի կողքին՝ աղբի այրվող բլուրները». Լապշին

Հայաստանում բնակություն հաստատած ռուս-հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Այրվող աղբի սարսափելի կույտեր Երևանի բնակելի թաղամասերից հինգ րոպե հեռավորության վրա։ Սա բնավ էլ Նուբարաշենի աղբավայրը չէ (որտեղ ավելի վատ է), դրան դեռ մի քանի կիլոմետր կա։ Ժողովուրդ, սա բանի նման չէ: Ես պատահաբար քշեցի այնտեղ՝ շարժվելով նավիգատորի երկայնքով և շնչահեղձ եղա աղբի այրվող բլուրների անտանելի հոտից։ Բայց կան շատ մոտ բնակելի թաղամասեր, որտեղ նույնպես չափազանց տհաճ թունավոր հոտ կա։ Ինչու՞ այդ դեպքում զարմանալ, որ այդքան մարդիկ անընդհատ հազում են, ինչ-որ բանով հիվանդանում և ինչու է այդքան շատ քաղցկեղը»: