Search
Close this search box.

Որտեղից է վճարվել, որ 200 դոլարով դավաճանական պատվեր է կատարվել. Սենոր Հասրաթյան

Մեր վերջին պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո բավականին հաճախակի է դարձել «դավաճան-լրտեսների» հայտնաբերման և դրանց մասին պաշտոնական մակարդակով հաղորդագրություններ տարածելու «սովորությունը»: Փորձելով չկասկածել հայրենական հատուկ ծառայությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործընթացների անաչառության վրա, այդուհանդերձ, մտավախություն ունեմ, որ «դավաճան-լրտեսների» հայտնաբերման և հրապարակայնորեն դրանց վերաբերյալ բավականին հաճախակի դարձած պաշտոնական իրազեկման պրակտիկան (գիտակցաբար, թե անգիտակցաբար) միտված է սպասարկելու ոչ այնքան մեր, որքան թշնամու շահերը…

Ամենահրեշավորն ու սարսափելին, թերևս, կլինի այն, երբ ժամանակ հետո պարզվի, որ «դավաճան-լրտեսների» վերաբերյալ փակ տեղեկությունների աղբյուրը եղել է ոչ թե ներսից, այլ դրսից…

Հ.գ.Երբ ասում են հայը 200 դոլարով կատարել է դավաճանական պատվեր, իսկույն մտածում եմ այն աղբյուրի մասին, որտեղից վճարվել է… Ճարպիկ թշնամին, ինչպես միշտ, նախընտրում է հակառակորդ երկիրը քանդել ներսից…

Սենոր Հասրաթյան