Search
Close this search box.

Ի՞նչ է հայտարարել Շոյգուն

ՀԱՊԿ սահմանների երկայնքով ձևավորվում են լարվածության երկարաժամկետ օջախներ։ Ինչպես տեղեկացնում է TACC-ը՝ այս մասին այսօր ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Այս պայմաններում պահանջվում է Հավաքական անվտանգության համակարգի մեջ մտնող ուժերի և միջոցների հստակ համակարգում ու շարունակական կատարելագործում, նաև որոշումների ընդունման մեխանիզմներ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու տեսանկյունից»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին ՀԱՊԿ շրջանակներում սպառնալիքների չեզոքացման հարցում։