Search
Close this search box.

«Հրապարակ». Կպաշարվի խորհրդարանի շենքը , երբ վաղը Փաշինյանի այցելի խորհրդարան․ ինչ սցենար է մշակվում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօրվանից խորհրդարանում կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը, իսկ վաղը Նիկոլ Փաշինյանը կայցելի խորհրդարան՝ մասնակցելու հերթական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Այս անգամ կպաշարե՞ն արդյոք ընդդիմադիրները խորհրդարանի շենքը՝ նախորդ քառօրյայի օրինակով, երբ բազմահազարանոց երթով շարժվեցին դեպի ԱԺ շենք, սակայն չճեղքեցին ոստիկանական պատնեշը:

Շրջափակեցին շենքը եւ Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրին` խորհրդարան գործուղելով մի խումբ ընդդիմադիրների` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ։

Ընդդիմադիրները երեկ հրաժարվեցին այս հարցին պատասխանել: Որոշ տեղեկություններով, շարժման ներսում քննարկում են սցենարը, սակայն դեռեւս որոշում չեն կայացրել, իսկ քննարկումները հույժ գաղտնի են պահում, որ իշխանությունը նախապես տեղեկացված չլինի։ Չնայած իշխանությունն ամեն ընդդիմադիրի ամենաքիչը երկուական ժուչոկ է կցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում