Search
Close this search box.

Մանրամասներ. Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել. Առավոտ

Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել: Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան հին պատուհանների վրա, փորձել է ճոճանակ սարքել իր համար եւ պատահաբար խճճվել ճոճանակի համար նախատեսված պարանով, ինչը փաթաթվել է քներակին ու երեխան շնչահեղձ է եղել:

Երեխայի խաղի ժամանակ տանը մեծերից չի եղել, արդեն մահացած եղբորը հայտնաբերել է 18 ամյա քույրը: Երեխան ապրում էր մոր եւ 18 ամյա քրոջ հետ: Հայրը մահացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ոստիկաններն ու քննիչները Կոտայքի մարզի գյուղերից մեկի տան բակում՝ կեռասենու ծառից կախված հայտնաբերել էին նույն տան բնակիչ՝ 11-ամյա տղայի դին։