Search
Close this search box.

Հատուկ գործողությունների մասին. ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Դոնբաս տեղափոխված զենքն ու զինտեխնիկան, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

🔺ՀՕՊ-ը մեկ օրում խոցել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երեք Սու-25 ինքնաթիռ, 13 ԱԹՍ, որսացել է 10 ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռ և «Սմերչ» ռեակտիվ արկ։

🔺Հրթիռները խոցել են չորս հրամանատարական կետեր, «Հյուսիս» օպերատիվ-մարտավարական խմբավորման կապի կենտրոն, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 48 տարածք, 6 զինամթերքի պահեստ։

🔺Ավիացիան խոցել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 39 տարածք, ոչնչացվել է զինամթերքի պահեստ։

🔺Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 177 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 990 անօդաչու թռչող սարք, 319 հակաօդային պաշտպանության համակարգ, 3226 տանկ, 421 ՀԿՌՀ, 1643 դաշտային հրետանի և ականանետ։